Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Վերջին հրաժեշտ`Դավիթ Հովհաննեսին

Վերջին հրաժեշտ`Դավիթ Հովհաննեսին
20.07.2016 | 12:26

Տեղի է ունեցել բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:

Դավիթ Հովհաննեսի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 22-ին, ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
Կառավարական հանձնաժողով

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ